Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Միքայել Մինասյանը հրապարակել է ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ուղարկած գաղտնի նամակը

Միքայել Մինասյանը հրապարակել է ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ուղարկած գաղտնի նամակը
27.12.2020 | 14:55

Միքայել Մինասյանը հրապարակել է Արցախի պատերազմից 26 օր առաջ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ՀԱՊԿ քարտուղար Ստանիսլավ Զասի ուղարկած գաղտնի նամակը, որում նկարագրված է սպասվող պատերազմը։

«Խոստացածս փաստաթղթում հստակ նշված է, որ ՀՀ վարչապետը թուրք-ադրբեջանական ագրեսիային դիմակայելու նպատակով օժանդակության համար պետք է դիմեր ՀԱՊԿ գործընկերներին` դեռևս պատերազմական գործողությունները չսկսած: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ո´չ պատերազմի նախօրեին, ո´չ էլ դրա ընթացքում չդիմեց ՀԱՊԿ: Ավելին, հաղթանակի մասին 44 օր խաբելով՝ երկիրը տարավ կապիտուլյացիայի, որովհետև պարտավորություններ ուներ իր «կիրթ ու կառուցողական» ընկերոջ նկատմամբ:
Փաստաթղթում մանրամասն նկարագրված է այն, ինչին հետագայում մենք ականատես եղանք պատերազմի ժամանակ:

Դիտվել է՝ 3750

Մեկնաբանություններ